Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկ. «Գերիները շատ են: Դոնեցկի տարածքում ավելի շատ կան, բայց մեզ մոտ նույնպես բավականաչափ են։ Ընդհանուր թիվը մոտ 8000 է: Սա շատ է, և անընդհատ ավելանում են»,- նրա խոսքերն են մեջբերել ռուսական լրատվական աղբյուրները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չճանաչված ԴԺՀ-ի Ելենովկա գյուղում մոտ 2,5 հազար մարտիկ կա, ովքեր պաշտպանություն էին իրականացնում Մարիուպոլի «Ազովստալ» ձեռնարկությունում։