Բրիտանահպատակ Ջերսի կղզու իշխանությունները հետաքննություն են սկսել ռուսաստանյան գործարար Ռոման Աբրամովիչի և նրա ունեցվածքի նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը։
Ըստ թերթի՝ քննիչներին, մասնավորապես, հետաքրքրում է, թե արդյո՞ք Աբրամովիչի բիզնես գործընկերն օգնել է նրան՝ շրջանցել Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները։ Բացի այդ՝ կղզու իշխանությունները ուսումնասիրում են, թե ինչպես է ռուս ձեռնարկատերը 1990-ականներին դարձել նավթային ընկերությունների սեփականատեր։
Ջերսի և Գերնսի կղզիները գտնվում են բրիտանական թագի տիրապետության տակ, բայց Մեծ Բրիտանիայի մաս չեն կազմում: Նրանց կարգավիճակը անգլո-նորմանդական է, քանի որ Բրիտանիան կտրականապես հրաժարվեց այս տարածքի սեփականությունը կիսել անմիջականորեն Ֆրանսիայի հետ։