Միջազգային

Մեդվեդչուկը ցուցմունք է տվել Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ

Մեդվեդչուկը ցուցմունք է տվել Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ

Վլադիմիր Պուտինի մտերիմ, ուկրաինացի օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկը ցուցմունք է տվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ։ Ապրիլին տնային կալանքից փախչելուց հետո բերման ենթարկված քաղաքական գործչի ցուցմունքի տեսանյութը հրապարակել է ՈւԱԾ-ն։

Մեդվեդչուկի խոսքով՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն մասնակցել է «Սամարա-Արևմտյան ուղղություն» նավթամթերքի խողովակաշարը, դիզվառելիքի հետագա մղման նպատակով, պետական ​​սեփականությունից հանելու սխեմային, ինչպես նաև 2014-15թթ․ ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի անջատողականներից Ուկրաինայի էներգետիկ կարիքների համար ածուխ գնելու սխեմաներին։

Մասնավորապես, Պորոշենկոն ակնկալում էր, որ Մեդվեդչուկը «Տրանսնեֆտի» կողմից նավթամուղի մի հատվածի վաճառքի շուրջ կպայմանավորվի Պուտինի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական