Միջազգային

Սևերոդոնեցկը շրջափակվում է ռուսական ուժերի կողմից

Սևերոդոնեցկը շրջափակվում է ռուսական ուժերի կողմից

Ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերջին տվյալների համաձայն՝ նրանք «ամրացել են» Ռուբիժնոյե-Սևերոդոնեցկ-Լիսիչանսկի տարածքում և ուժեղացրել ռեսուրսները՝ գրավելու Սևերոդոնեցկը։

Ռուսական զորքերը ոչնչացրել են Սեվերնի Դոնեցկ գետի երեք կամուրջներից մեկը, որոնք ուկրաինական զորախմբի մատակարարման հիմնական ուղիներից են։ Մոսկվան ասում է, որ Սևերոդոնեցկը գործնականում շրջապատված է։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Մարիուպոլում ամբողջությամբ ավերվել է Իլյիչի գործարանը՝ Ուկրաինայում մետալուրգիական երկրորդ և Դոնեցկի մարզում ամենամեծ ձեռնարկությունը, որտեղ աշխատում էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Տեղի բնակիչները փնտրում են ապրուստի միջոց:

Քաղաքն անմխիթար վիճակում է։ Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ Մարիուպոլի տների 60%-ը ենթակա չեն վերականգնման։   

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական