Միջազգային

Ուկրաինայում զոհվել է Մուրադովի զարմիկը

Ուկրաինայում զոհվել է Մուրադովի զարմիկը

Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զարմիկը։

Ըստ Baza տելեգրամ-ալիքի՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր։ Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։

Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո, այդ պահին հիվանդանոցում էր։ Երբ նրան հայտնել են զարմիկի մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի կարողանան հուղարկավորել։

Ըստ Baza-ի աղբյուրի՝ Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։ Գեներալը հուղարկավորության համար արձակուրդ է վերցրել։

Հիշեցնենք՝ Ռուստամ Մուրադովը մինչև 2022 թվականի փետրվարը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական