Միջազգային

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ 1,7 հզ զինվորական է հանձնվել «Ազովստալ»-ում

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ 1,7 հզ զինվորական է հանձնվել «Ազովստալ»-ում

«Ամենայն հավանականությամբ՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը պաշտպանող 1700 ուկրաինացի զինվորներ հանձնվել են: Ուկրաինայի ԶՈՒ անհայտ թվով զինծառայողներ մնում են ձեռնարկության տարածքում։ Հենց Ռուսաստանը լիարժեք վերահսկողություն հաստատի Մարիուպոլի վրա, քաղաքից զորքեր կտեղափոխի՝ Դոնբասում իր գործողություններն ուժեղացնելու համար»,- հայտնում է բրիտանական հետախուզությունը։

«Միաժամանակ, ճնշում է գործադրվում ռուսական հրամանատարության վրա՝ հանձնարարված խնդիրների կատարման հարցում հստակ հաջողություններ ցուցաբերելու համար։ Սա նշանակում է, որ ուժերը շատ արագ, առանց համապատասխան նախապատրաստության կնետվեն մարտի, ինչը մեծացնում է դրանց հետագա ոչնչացման վտանգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական