Միջազգային

Պատերազմի պատճառով Ուկրաինայից հեռացել է 6,3 միլիոն մարդ

Պատերազմի պատճառով Ուկրաինայից հեռացել է 6,3 միլիոն մարդ

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայից ԵՄ երկրներ է տեղափոխվել մոտ 6,3 միլիոն մարդ։ Այդ մասին հայտնում է Եվրոպայի արտաքին սահմանների պաշտպանության գործակալությունը։ Ամենաշատ փախստական տեղափոխվել է Լեհաստան՝ 3,4 մլն մարդ։ Հաջորդում են Ռումինիան՝ 1,8 մլն, Հունգարիան՝ 650 հազար, Սլովակիան՝ 420 հազար մարդ։

Ուկրաինայից օրական միջինը 32 հազար մարդ է տեղափոխվում ԵՄ երկրներ։ Վերջին օրերին Ուկրաինա ժամանող քաղաքացիների թիվն ավելացել է։ Պատերազմի սկզբից երկիր է մուտք գործել 2 միլիոն մարդ։ Նրանց կեսը Ուկրաինայի քաղաքացիներ էին։ Եվրամիության երկրներից Ուկրաինա մուտք գործած մարդկանց թիվը վերջին 10 օրվա ընթացքում հասել է օրական միջինը 32 հազարի։

Ուկրաինայի քաղաքացիները կարող են մուտք գործել ԵՄ երկրներ՝ առանց վիզայի: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական