Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինայում նոր դեսպան է նշանակել

ԱՄՆ-ն Ուկրաինայում նոր դեսպան է նշանակել

ԱՄՆ Սենատը քվեարկել է Բրիջիթ Բրինքին Ուկրաինայում դեսպան նշանակելու օգտին։ Նրան այս պաշտոնում առաջադրել է նախագահ Ջո Բայդենը։ Բրիքը արդեն հունիսին աշխատանքի կանցնի Կիևում։ 2019-ից Բրիջիթ Բրինքը ղեկավարում է Սլովակիայում ԱՄՆ դեսպանատունը, 2011-15թթ․ փոխդեսպան է եղել Ուզբեկստանում, ապա՝ Վրաստանում։

Ուկրաինայում երեք տարի ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցիչ չի եղել։ 2019 թվականի մայիսին Դոնալդ Թրամփը ետ կանչեց Բարաք Օբամայի օրոք նշանակված Մարի Յովովիչին՝ մեղադրելով նոր վարչակազմին անհավատարմության մեջ։

Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմամբ՝ ԱՄՆ-ն Կիևից հեռացրեց իր բոլոր աշխատակիցներին։ Այժմ դեսպանատունը վերադառնում է։ Չորեքշաբթի օրը ամերիկյան դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Ուկրաինայի մայրաքաղաքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական