Միջազգային

Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ է 200-500 միլիարդ եվրո

Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ է 200-500 միլիարդ եվրո

Եվրամիությունը լրացուցիչ 9 միլիարդ եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային և դաշնակիցներ կփնտրի՝ հետպատերազմյան վերակառուցման և բարեփոխումների հսկայական ծրագրի համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Ուկրաինան այժմ առաջնագծում է, նա պաշտպանում է եվրոպական արժեքները։ Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և քանի դեռ նրանք կվերականգնեն երկիրը», - ասել է Լեյենը: Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն միայնակ չի պատրաստվում անել դա, նրան դաշնակիցներ են պետք։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախօրեին խոսել է Ուկրաինայի համար նոր «Մարշալի պլանի» մասին, իսկ այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսն ասել է, որ G7 երկրները քննարկում են, թե ինչպես ստիպել Ռուսաստանին՝ մասամբ վճարել դրա համար։

Խոսքը հարյուր միլիարդավոր եվրոների մասին է։ Ապրիլի սկզբին ութ առաջատար տնտեսագետներ հրապարակեցին Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման աջակցության անհրաժեշտության՝ 200-500 միլիարդ եվրոյի չափով նախնական գնահատականը՝ հիմնվելով Եվրոպայի փորձի վրա: «Անհրաժեշտ կլինեն առանցքային բարեփոխումներ հակակոռուպցիոն, պետական ​​կառավարման, օրենքի գերակայության և դատական ​​համակարգի անկախության ոլորտներում: Բարեփոխումների ծրագիրը պետք է հստակորեն կապված լինի էկոլոգիական վերակառուցման, թվայնացման և հիմնարար եվրոպական արժեքների հետ», - հավելել է Լեյենը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական