Միջազգային

Վերջին մեկ օրվա ընթացքում «Ազովստալ»-ից 694 ուկրաինացի զինվոր է հանձնվել. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրվա ընթացքում «Ազովստալ»-ից 694 ուկրաինացի զինվոր է հանձնվել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում «Ազովստալ»-ից 694 ուկրաինացի զինվոր է հանձնվել, այդ թվում՝ 29 վիրավոր։ Ընդհանուր առմամբ, մայիսի 16-ից ի վեր, 959 ուկրաինացի զինվոր է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր, որոնցից 51-ը, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն, տեղավորվել են Նովոազովսկի հոսպիտալում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահն այս օպերացիան անվանել է «զինվորականներին փրկող», որոնք պաշտպանությունը պահել են գրեթե երկու ամիս։ Ռուսական իշխանություններն այն անվանում են կապիտուլյացիա։ «Ազովստալ»-ի պաշտպանները տեղափոխվել են Դոնեցկի մերձակայքում գտնվող Օլենևկա գյուղի նախկին գաղութ: Նրանց թվում՝ մոտ 50 մարդ՝ ծանր վնասվածքներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական