Միջազգային

«Անկարան պետք է դիվանագիտական ​​նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև». Քալըն

«Անկարան պետք է դիվանագիտական ​​նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև». Քալըն

Թուրքիայի նախագահի խոսնակ, արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը շեշտել է, որ Անկարան պետք է դիվանագիտական ​​նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև, և Ռուսաստանին պատժելու ճնշումների ավելացումն ապարդյուն կլինի։ 

«Թուրքիան պետք է դիվանագիտական ​​նուրբ հավասարակշռություն պահպանի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, որպեսզի բանակցային ճանապարհով կարողանա նպաստել պատերազմի ավարտին: Թեև Անկարան քննադատում է Մոսկվայի ներխուժումը և նրա գործողությունները մարտի դաշտում, սակայն անօգուտ կլինի պատժիչ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ»,- հայտարարել է Քալընը։ «Մենք հենց սկզբից դեմ ենք եղել այս պատերազմին։ Նրանց պետք է ինչ-որ մեկը՝ վստահելի գործընկեր, բանակցող, միջնորդ, ով կարող է խոսել և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմի հետ: Պատերազմի հենց սկզբից մենք կարողացել ենք պահպանել այս դիրքորոշումը, և ընդհանուր շահերից է բխում, որ բոլորն ունենան հավասարակշռված դիրքորոշում», - հավելել է Քալընը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական