Միջազգային

Մոսկվան չի հրաժարվում ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից. Պեսկով

Մոսկվան չի հրաժարվում ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից. Պեսկով

Մոսկվան չի հրաժարվում ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, բայց այն անցկացնել առանց նախապատրաստման՝ անհնար է։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք լավ գիտեք ՌԴ նախագահի դիրքորոշումը՝ ոչ ոք ապրիորի չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց այն պետք է նախապատրաստել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակմամբ, որն այնուհետև պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։

Նա ընդգծել է, որ «առանց նման նախապատրաստական գործողությունների հազիվ թե հնարավոր լինի հանդիպում անցկացնել»։

Ինչ վերաբերում է նման փաստաթղթի պատրաստմանը, ապա Պեսկովի խոսքով, այդ ուղղությամբ առաջընթաց չկա․«Մենք արդեն ասել ենք՝  առայժմ շարժ չկա»։

«Մեր պայմանները հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են և դրված են թղթի վրա, այս ամենը փոխանցվել է ուկրաինական կողմին, պատասխան չկա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական