Միջազգային

Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի տարածքում ռուսական գույքի հարկադիր զավթման հրամանագրին

Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի տարածքում ռուսական գույքի հարկադիր զավթման հրամանագրին

Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրին՝ Ուկրաինայի տարածքում ռուսական գույքի հարկադիր զավթման մասին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը: «Ռադան հաստատել է ՌԴ-ի ունեցվածքի հարկադիր զավթման մասին նախագահի հրամանագիրը»,- գրել է ուկրաինացի պատգամավորը Telegram-ի իր ալիքում։ Հրամանագրի օգտին քվեարկել է 334 պատգամավոր։

Հրամանագրի տեքստում ասվում է, որ Զելենսկին հավանություն է տվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մայիսի 11-ին ընդունված որոշմանը «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության և նրա սուբյեկտների սեփականության իրավունքների հարկադիր զավթման մասին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական