Միջազգային

«Գերմանիան հօգուտ Կիևի փոխել է իր դիրքորոշումը». Կուլեբա

«Գերմանիան հօգուտ Կիևի փոխել է իր դիրքորոշումը». Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պնդում է, որ Կիևին զենք մատակարարելու և հակառուսական պատժամիջոցների հարցերում Գերմանիայի դիրքորոշման փոփոխություն է տեսնում՝ հօգուտ Ուկրաինայի։ Այդ մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ։

Անդրադառնալով Գերմանիայում մեկնարկող G7-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու թեմային՝ Կուլեբան ասել է, որ կձգտի նպաստել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուն. «Բացի դա՝ կցանկանայի քննարկել Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները»,- ասել է նա։

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների եռօրյա բանակցությունների հիմնական թեմաները, ինչպես սպասվում է, կլինեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և նոր հակառուսական պատժամիջոցները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական