ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է այցելել Ուկրաինա, սակայն նման այցը դեռ նախատեսված չէ նրա ժամանակացույցում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Այս պահին դեռ հստակ չէ, թե երբ կմեկնի, բայց նա շատ է ցանկանում մեկնել Ուկրաինա»,- ասել է նա ճեպազրույցում։ Նշենք, որ անցած շաբաթ Ուկրաինա էր այցելել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, որը Ուժգորոդ քաղաքում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու կնոջ հետ։