Միջազգային

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել տասնամյակներ

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել տասնամյակներ

Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալական միության հողերի խմբակցության ղեկավար Ալեքսանդր Դոբրինդտը կարծում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը շատ երկար է տևելու։ «Կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, իհարկե, չի լինի: Մենք խոսում ենք գործընթացների մասին, որոնք կարող են տևել տասնամյակներ», - հայտարարել է Դորբինդտը: Նրա խոսքով՝ Կիևը պետք է արմատական ​​կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի։

Դոբրինդտը նշել է, որ այժմ Ուկրաինան կարող է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Պահպանողականները, նրա խոսքով, կաջակցեն նման որոշմանը՝ ընդգծելով, սակայն, որ վաղաժամ անդամակցության հնարավորություն չեն տեսնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական