Եվրահանձնաժողովը Կիևից ակնկալում է Եվրամիությանն անդամակցելու հարցաշարի երկրորդ մասը, իսկ Կիևի կարգավիճակի վերաբերյալ որոշումը կկայացվի հունիսին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության համաձայն. «Անհամբեր սպասում եմ հարցաշարի երկրորդ մասը ստանալուն: Եվրոպան մտադիր է իր որոշումը կայացնել հունիսին»։
Երկրին թեկնածուի կարգավիճակ տալուց հետո սկսվում է ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանների շուրջ բանակցությունների գործընթացը։
Միաժամանակ, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշչիցան կարծիք է հայտնել, որ Ուկրաինան մոտ ապագայում ԵՄ անդամ չի դառնա: