Միջազգային

ԱՄՆ հետախուզությունն օգնել է Ուկրաինային՝ խորտակել «Մոսկվա» հածանավը

ԱՄՆ հետախուզությունն օգնել է Ուկրաինային՝ խորտակել «Մոսկվա» հածանավը

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է հետախուզական տեղեկատվություն, որն օգնել է՝ հայտնաբերել և հարվածել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հածանավին. այս մասին հայտնում են NBC-ի, The Washington Post-ի, The New York Times-ի և CNN-ի աղբյուրները:

NYT-ի երկու բարձրաստիճան զինվորական աղբյուրներ ընդգծում են, որ Ուկրաինան ինքնուրույն է հայտնաբերել «Մոսկվան», իսկ ԱՄՆ-ն միայն հաստատել է ուկրաինական հետախուզության ճշտությունը։ NBC-ի աղբյուրները պնդում են նաև, որ ուկրաինացիները ամերիկացիներից տեղեկություն են խնդրել Սև ծովում գտնվող նավի մասին, իսկ ամերիկյան հետախուզությունը, ի պատասխան, հայտնաբերել է «Մոսկվա» հածանավը, որից հետո ուկրաինացի զինվորականները հարվածել են։

«Ուկրաինացի զինվորականները, նկատելով Սև ծովում ռուսական ռազմանավը, կապ հաստատեցին ամերիկացիների հետ՝ հաստատելու, որ դա իսկապես «Մոսկվա»-ն է»,- իրադարձությունների ընթացքը նկարագրում են CNN-ի աղբյուրները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական