Միջազգային

Մարիուպոլից և «Ազովստալ»-ից մոտ 500 մարդ է տարհանվել

Մարիուպոլից և «Ազովստալ»-ից մոտ 500 մարդ է տարհանվել

Եվս 500 մարդ է տարհանվել Մարիուպոլից և «Ազովստալ» գործարանից։ Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համատեղ գործողության ընթացքում 2 ավտոշարասյուն, որոնք ապահովում էին անվտանգ անցումը, հաջողությամբ տարհանել են մոտ 500 մարդու՝ «Ազովստալ» գործարանից, Մարիուպոլից և հարակից տարածքներից»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական