Միջազգային

Գերմանիան Ուկրաինային կտա 7 ինքնագնաց հաուբից

Գերմանիան Ուկրաինային կտա 7 ինքնագնաց հաուբից

Գերմանիան Ուկրաինային կփոխանցի յոթ PzH 2000 ինքնագնաց հրետանային կայանքներ, ինչի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, ուրբաթ օրը Սլովակիա կատարած այցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան կստանա տրանսպորտային միջոցներ, որոնք ներկայումս գտնվում են տեխնիկական սպասարկման փուլում, իսկ գերմանական բանակը՝ Բունդեսվերը, այս պահին դրա հրատապ կարիքը չունի։ Նախարարը նաև նշել է, որ Գերմանիան ուկրաինացի զինվորականներին կվարժեցնի այս ինքնագնաց հաուբիցներից օգտվելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական