ԱՄՆ վարչակազմը կարող է ծախսել միայն 250 միլիոն դոլար՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։ Այդքան է մնում այս տարվա մարտին Կոնգրեսի կողմից այդ նպատակով հատկացված 3,5 միլիարդ դոլարից։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը խնդրել էր ԱՄՆ Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 33 միլիարդ դոլար տրամադրել անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության համար: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, այդ նպատակների համար մարտին Կոնգրեսի կողմից հաստատված գրեթե բոլոր միջոցները ծախսվել են։