Միջազգային

Կուլեբան Հնդկաստանին կոչ է արել հրաժարվել ուկրաինական ճգնաժամի հարցում չեզոք դիրքորոշումից

Կուլեբան Հնդկաստանին կոչ է արել հրաժարվել ուկրաինական ճգնաժամի հարցում չեզոք դիրքորոշումից

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հորդորել է Նյու Դելիին՝ հրաժարվել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ չեզոք դիրքորոշումից։ Նա այդ մասին հայտարարել է արել հինգշաբթի գիշերը՝ հնդկական India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ընդունելով, որ Հնդկաստանը «կարևոր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ», Կուլեբան պնդել է, որ «Ռուսաստանն այժմ տարբերվում է այն երկրից, որի հետ Հնդկաստանը հատուկ համագործակցություն է զարգացրել»:

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը հայտարարել էր, որ «Նյու Դելիի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում շատ պարզ է, և այն հնչեցվել է»։ Նրա խոսքով՝ Նյու Դելին «ընդգծում է հրատապ հրադադարի, դիվանագիտությանն ու երկխոսությանը վերադառնալու, պետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման անհրաժեշտությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական