ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են աջակցել Կիևին և պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։