Կանադայի խորհրդարանը միաձայն Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ճանաչել է որպես ցեղասպանություն։ Այդ մասին հաղորդել է CTV-ն։ Կանադացի պատգամավորները ընդգծել են, որ կան «հստակ և առատ բազում ապացույցներ մարդկության դեմ իրականացված համակարգված և զանգվածային պատերազմական հանցագործությունների մասին», որոնք իրականացվել են Ռուսաստանի ԶՈՒ կողմից։
Հանցագործությունների թվում, որոնց մեջ մեղադրվում են ռուս զինվորականները, Ուկրաինայում խաղաղ բնակչության դիտավորյալ սպանությունն է, դիապղծությունը, երեխաների բռնի տեղափոխումը, խոշտանգումները, ֆիզիկական և հոգեկան վնասվածքները և բռնաբարությունները։