Միջազգային

Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրել են G20-ի խորհրդաժողովին

Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրել են G20-ի խորհրդաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հրավիրվել է Ինդոնեզիա՝ G20-ի համաժողովին։ Զելենսկին հրավերը ստացել է համաժողովի կազմակերպիչ երկրի՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոի կողմից: 

Զելենսկին բանակցություններ է վարել Ինդոնեզիայի նախագահի հետ ու  շնորհակալություն հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցության, մասնավորապես, ՄԱԿ-ում հստակ դիրքորոշման համար։ «Մենք քննարկել ենք պարենային անվտանգության հարցը։ Ես շնորհակալ եմ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար»,- գրել է Զելենսկին իր Twitter-յան միկրոբլոգում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական