Միջազգային

ՄԱԿ-ը կոչ է անում դոնորներին՝ 2,25 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային

ՄԱԿ-ը կոչ է անում դոնորներին՝ 2,25 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը կոչ է արել դոնորներին՝ ավելի քան 2,25 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի բնակչության կարիքների համար։ Գործակալության խոսնակ Յենս Լարկը երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում ասաց, որ իրավիճակի վատթարացումը պահանջում է կրկնապատկել նախապես պահանջված գումարը և երկարացնել մարդասիրական ծրագիրը՝ հասցնելով վեց ամսի:

Իր հերթին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանթուն ասել է, որ գրասենյակը և նրա գործընկերները դիմել են համաշխարհային հանրությանը՝ 1,85 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի հարևան երկրներում 8,3 միլիոն փախստականների կարիքների համար: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական