Միջազգային

Շոյգուն հայտարարել է Մարիուպոլի վերջնական գրավման մասին

Շոյգուն հայտարարել է Մարիուպոլի վերջնական գրավման մասին

«Մարիուպոլն ազատագրել են Ռուսաստանի զինված ուժերը և Դոնեցկի հանրապետության աշխարհազորայինները, ազգայնական կազմավորումների մնացորդները ապաստանել են «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում»,- ասել է Շոյգուն։

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ ուկրաինական ուժերից մոտ 2 հազար մարդ ապաստանել է «Ազովստալում». նրանք արգելափակված են։ Պուտինը Մարիուպոլի ազատագրումն անվանել է հաջողված և հայտարարել է, որ երաշխավորում է բոլոր նրանց կյանքի ու պատվավոր գերության իրավունքը, որոնք կհանձնվեն. «Մարիուպոլի ազատագրման մարտական օպերացիայի ավարտը հաջողություն է. շնորհավորում եմ ձեզ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը Շոյգուին խնդրել է երախտագիտության խոսքեր փոխանցել զորքին և առաջարկներ ներկայացնել զինծառայողներին պարգևատրելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական