Միջազգային

G7-ի երկրները Ուկրաինային 24 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրեն

G7-ի երկրները Ուկրաինային 24 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրեն

G7-ի երկրները հայտարարել են, որ Ուկրաինային կտրամադրե 24 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն և պատրաստ են անհրաժեշտության դեպքում ավելացնել այն։ Նախարարների հայտարարության մեջ նաև ասվում է, որ իրենք ափսոսում են, որ Ռուսաստանը մասնակցել է այս շաբաթ տեղի ունեցած միջազգային ֆորումներին, այդ թվում G20-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումներին: G7-ի անդամները նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ խոստանալով «համակարգված գործողություններ»՝ հետագայում «Ռուսաստանի համար պատերազմի գինը բարձրացնելու համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական