Միջազգային

Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Չավուշօղլու

Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Չավուշօղլու

Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ, որ հակամարտության դեպքում թուրք զինվորականներին Ուկրաինա ուղարկելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք չենք կարող դառնալ անվտանգության երաշխավոր, մինչև չհասկանանք՝ դա ինչ է նշանակում, բոլորը հավանություն են տալիս անվտանգության երաշխիքների 5+1 ձևաչափին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Անկարան դեմ է որպես երաշխավոր հանդես գալ ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության 5-րդ կետի օրինակով։ «ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան այս կետը մերժել են։ Իհարկե, Թուրքիան ևս այն չի ընդունի։ Հակամարտության դեպքում թուրք զինվորականներին Ուկրաինա ուղարկելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Մենք փորձում ենք հասկանալ, թե երաշխավորի ո՞ր տարբերակը կարող է արդյունավետ այլընտրանք լինել»,- ասել է Չավուշօղլուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական