Միջազգային

Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինա մեկնող ճապոնական ինքնաթիռներին

Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինա մեկնող ճապոնական ինքնաթիռներին

Հնդկաստանի կառավարությունը հրաժարվել է իր օդանավակայանները տրամադրել ճապոնական ռազմատրանսպորտային ինքնաթիռների բեռնման համար, որոնք նախատեսված են ուկրաինացի փախստականներին մարդասիրական օգնություն հասցնելու համար: Տոկիոյում դա պաշտոնապես վերագրվում է լոգիստիկ համակարգման խնդիրներին։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը:

Ենթադրվում էր, որ ճապոնական ռազմական ինքնաթիռները, ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների հետ համաձայնությամբ, պետք է օգտագործվեին Հնդկաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ, այնտեղից էլ՝ Լեհաստան և Ռումինիա հումանիտար բեռներ տեղափոխելու համար: Հաղորդվում է, որ Նյու Դելին աշխատանքային մակարդակով առարկություն չի ունեցել այս տարբերակի վերաբերյալ, սակայն ապրիլի 20-ին չի թույլատրել մուտքն իր օդանավակայաններ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական