Միջազգային

Spiegel-ը չի բացառել Շոլցի հրաժարականը՝ Կիևին զենք մատակարարելու խնդիրների պատճառով

Spiegel-ը չի բացառել Շոլցի հրաժարականը՝ Կիևին զենք մատակարարելու խնդիրների պատճառով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու վերաբերյալ որոշման հետաձգումը կարող է Գերմանիայում վերածվել ներքաղաքական սուր ճգնաժամի և, ի վերջո, հանգեցնել կառավարության ղեկավարի հրաժարականին։ Չորեքշաբթի երեկոյան նման նախազգուշացում է տարածել Der Spiegel-ի գերմանական հրատարակությունը։

Նրա խոսքով՝ ներկայումս Գերմանիայում ակտիվացել է բանավեճը Կիևին ծանր սպառազինություն մատակարարելու անհրաժեշտության մասին։ Այդ թեմայով սրվել է քաղաքական պայքարը ԳԴՀ իշխող շրջանակներում։ Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր պահպանողական դաշինքը՝ ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, ծրագրում է հաջորդ շաբաթ Բունդեսթագում քննարկման ներկայացնել բանաձև, որը թույլ կտա ծանր սպառազինություն մատակարարել Ուկրաինային, եթե Շոլցը նման որոշում չկայացնի։ 

Եթե Շոլցը շարունակի դեմ լինել Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուն, որ Բունդեսթագում կարող է ծագել Շոլցի, որպես կառավարության ղեկավարի, վստահության հարցը։ Դա իր հերթին կարող է հանգեցնել Գերմանիայում սուր ներքաղաքական ճգնաժամի, որի ելքը անկանխատեսելի է ընթացիկ իրադարձությունների ֆոնին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական