Միջազգային

Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ականանետների խմբաքանակ

Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ականանետների խմբաքանակ

Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոն եվրո արժողությամբ ծանր ականանետների խմբաքանակ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասին, հաղորդում է BNS գործակալությունը։ Ինչպես նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Վիլնյուսը պարբերաբար զենք ու զինամթերք է ուղարկում Կիև. «Դժվար է նույնիսկ բոլորը թվարկել, մոտ մեկ ամիս առաջ ես հաշվել էի մոտ 35 զինատեսակ։ Փոխանցվել են ոչ միայն «Սթինգեր» հրթիռային համակարգեր, այլև՝ այլ զենիթային և հակատանկային զինատեսակներ, նռնակներ, գնդացիրներ, կապի սարքավորումներ»։

Լիտվան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր 2014 թվականին, որը պաշտոնապես խոստովանեց, որ Կիևին զենք է մատակարարել՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Որոշ ժամանակ անց ուկրաինական կողմը նշել էր, որ դա խորհրդային արտադրության «մահաբեր զենք» է։ 2019 թվականի փետրվարին Վիլնյուսը Ուկրաինային հանձնեց շահագործումից հանված զինամթերք՝ խորհրդային արտադրության ինքնաձիգների ավելի քան 1 միլիոն փամփուշտ: 2021 թվականի հոկտեմբերին Լիտվայի նախարարների կաբինետը հավանություն է տվել Ուկրաինային 676 հզ եվրո արժողությամբ զրահաբաճկոնների և բալիստիկ (բեռնաթափման) գոտիների մատակարարմանը: Փետրվարին Ուկրաինան Լիտվայից ստացավ Stinger ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական