Նորվեգիան Ուկրաինային է ուղարկել 100 միավոր «Միստրալ» զենիթահրթիռային համալիր՝ ի պատասխան Կիևի՝ տարբեր զինատեսակներ տրամադրելու խնդրանքին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նորվեգիայի ՊՆ-ին։ Նորվեգիան Ուկրաինային արդեն տրամադրել է 2000 հակատանկային նռնականետ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական Օսլոյին խնդրել էր զենք ուղարկել իր երկիր, մասնավորապես՝ «Հարփուն» հականավային հրթիռներ և «NASAMS» շարժական զենիթահրթիռային համակարգեր։ Բացի այդ՝ նա հայտարարել էր զրահատեխնիկայի և հրետանային համակարգերի ոչնչացման միջոցներ մատակարարելու անհրաժեշտության մասին։