Միջազգային

Իսրայելը կպատասխանի անվտանգության երաշխավոր դառնալու խնդրանքին, եթե այն լինի երկու կողմից

Իսրայելը կպատասխանի անվտանգության երաշխավոր դառնալու խնդրանքին, եթե այն լինի երկու կողմից

Իսրայելը կպատասխանի անվտանգության երաշխավոր դառնալու՝ Ուկրաինայի խնդրանքին, եթե համապատասխան առաջարկ ստանա թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերից։ Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

«Այո, իհարկե, եթե լինի համապատասխան խնդրանք, և, առավել ևս, եթե դա լինի երկու կողմից», - նշել է Բեն Ցվին։ Նա նաև նշել է, որ, նախ, անհրաժեշտ է լուծել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ հրադադարի և տարածքային հարցերը։ «Իսկ երաշխիքները հետագայում պետք է քննարկվեն»,- եզրափակել է Բեն Ցվին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական