Կանադան Ուկրաինա կուղարկի խոշոր տրամաչափի հրետանի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Կանադան ծանր հրետանի կուղարկի Ուկրաինա։ Մանրամասները կհայտարարվեն մոտ օրերս», - ասել է Թրյուդոն։ Ավելի վաղ ԱՄՆ-ն, Նորվեգիան, Գերմանին ու ՆԱՏՕ անդամ այլ երկրներ էին հայտարարել Ուկրաինային ծանր հրետանի մատակարարելու մասին։
Արդեն օրեր շարունակ՝ հատկապես Դոնբասյան օպերացիայի սրման ֆոնին, ՆԱՏՕ-ի միանգամից մի քանի երկրներ հայտարարեցին Կիևին նոր ու հատկապես ծանր զինատեսակներ տրամադրելու մասին։