Միջազգային

Լեհաստանի վարչապետը կմեկնի Լվով

Լեհաստանի վարչապետը կմեկնի Լվով

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երեքշաբթի կայցելի ուկրաինական Լվով քաղաք։ Այդ մասին հայտնել է վարչապետի գրասենյակի ղեկավարը։ «Լեհաստանի կառավարության նախաձեռնությամբ ներքին փախստականների համար ստեղծվում են կոնտեյներային քաղաքներ, որոնցում ապաստան կգտնեն Ուկրաինայից փախչող կանայք և երեխաները»,- գրել է Դվորչիկը իր Twitter-յան միկրոբլոգում՝ հավելելով, որ դրանցից առաջինը կբացվի վարչապետ Մորավեցկիի՝ Լվով այցի շրջանակներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական