Միջազգային

Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. Զելենսկի

Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. Զելենսկի

Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթից, որոնցից մեկը պետք է վերաբերի երկրի անվտանգության երաշխիքներին, մյուսը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Իրավիճակը երկրում շատ ծանր է։ Մեր զինվորներն արգելափակված են։ Եթե Ռուսաստանը ոչնչացնի Մարիուպոլը պաշտպանող ուկրաինացի զինվորականներին, հետագա խաղաղ բանակցություններն անհնար կդառնան։ Մեր տարածքները և ժողովուրդը սակարկման ենթակա չեն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական