Միջազգային

Ֆրանսիան լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Ֆրանսիան լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է, որ իրենք լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրեն Ուկրաինային: 

«Մտքեր փոխանակեցինք իմ ուկրաինացի գործընկերոջ՝ Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: Ի պատասխան Ուկրաինայի կողմից դիմումների, հայտնեցի գործընկերոջս, որ Ֆրանսիան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի արդեն իսկ տրամադրված 100 մլն եվրո ռազմական տեխնիկայի»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Ֆրանսիան 100 մլն եվրոյի ռազմական աջակցություն էր տրամադրել Ուկրաինային:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական