ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։
«Ձեր ընտանեկան բյուջեն, մեքենայի բաքը լիցքավորելու ձեր կարողությունը չպետք է կախված լինեն նրանից, թե արդյոք բռնապետը պատերազմ կհայտարարի և ցեղասպանություն կկատարի աշխարհի մյուս ծայրում», - բառացի ասել է Բայդենը:
«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարը: Եվ ապացույցներն աճում են: Մենք միջազգային մակարդակով իրավաբաններին թույլ կտանք որոշել՝ արդյոք դա կարող է համապատասխան որակավորվել, թե ոչ, բայց ինձ համար դա այդպես է»,- ասել է Բայդենը: