Միջազգային

ԵՄ-ն ևս կես միլիարդ եվրո կտրամադրի Ուկրաինային

ԵՄ-ն ևս կես միլիարդ եվրո կտրամադրի Ուկրաինային

Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կողմ են արտահայտվել Կիևին համատեղ ռազմական օգնության՝ մինչև 1,5 միլիարդ եվրո ավելացմանը։ Այդ մասին հանդիպումից հետո ասել է եվրոպացի դիվանագետ Ժոզեպ Բորելը։ «Այս պատերազմի ելքը կորոշվի մարտի դաշտում»,- գրել է նա Twitter-ում։ Ուստի, ըստ նրա, ԵՄ-ն պետք է Ուկրաինային մատակարարի այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար։ Բորելը պարզաբանել է, որ օգնության բարձրացման հաստատման գործընթացը դեռ ամբողջությամբ չի ավարտվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական