Միջազգային

Համաշխարհային բանկը 2022 թ. կանխատեսել է Ուկրաինայի ՀՆԱ-ի 45% անկում

Համաշխարհային բանկը 2022 թ. կանխատեսել է Ուկրաինայի ՀՆԱ-ի 45% անկում

«Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Ուկրաինայի ՀՆԱ-ն 2022-ին կնվազի 45,1%-ով, իսկ 2023-ին երկրի տնտեսությունը կվերականգնվի ընդամենը 2,1%-ով». ասվում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հեռանկարների մասին ՀԲ զեկույցում։ Ավելի վաղ Համաշխարհային բանկը այս տարվա համար կանխատեսել էր Ուկրաինայի ՀՆԱ-ի 3,2% աճ, իսկ 2023-ին՝ 3,5%։

Համաշխարհային բանկը 2022-2023թթ․ տնտեսական աճի ուժեղ անկումը բացատրում է նրանով, որ ռազմական գործողությունների արդյունքում ավերվել են երկրի արդյունաբերական ենթակառուցվածքների զգալի մասը, ներառյալ՝ երկաթուղիներ, կամուրջներ, նավահանգիստներ և ճանապարհներ: Ապրանքների առևտուրը կանգ է առել, քանի որ վնասված տարանցիկ ուղիները խոչընդոտում են ապրանքների ցամաքային փոխադրմանը, իսկ դեպի Սև ծով ելքի կորուստը կորցնում է Ուկրաինայի արտահանման կեսը, նվազեցնում հացահատիկի առևտուրը 90%-ով։ Խաթարվել են նաև ցանքի և բերքահավաքի սեզոնները։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական