Միջազգային

Զելենսկին և Ջոնոսոնը միասին շրջել են Կիևում

Զելենսկին և Ջոնոսոնը միասին շրջել են Կիևում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ կայացած հանդիպումից հետո միասին շրջել են Կիևում։

Ուկրաինայի նախագահը «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել՝ նշելով, որ Կիևը դեռ մարդաշատ չէ, օդային տագնապները հաճախ են, սակայն այն նույնքան գեղեցիկ է, և արդեն մարտեր չկան արվարձաններում։

«Այցելեցինք զոհերի հուշահամալիր։ Ցավոք, մեր հերոսները շարունակում են զոհվել ռազմաճակատում՝ ռուս օկուպանտների դեմ պայքարում, սակայն մեր հավատարիմ բարեկամների միջոցով, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, մենք ամեն օր ավելի ենք մոտենում հաղթանակին»

Նա նաև շնորհակալություն է հայտնել Բորիս Ջոնսոնին՝ այցի ու Ուկրաինային աջակցելու համար։ «Հաղթելու ենք, այլ ճանապարհ չունենք»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական