Միջազգային

ՌԴ-ն հայտնել է ուկրաինական կողմի հետ գերիների հերթական փոխանակման մասին

ՌԴ-ն հայտնել է ուկրաինական կողմի հետ գերիների հերթական փոխանակման մասին

Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Telegram-ի իր ալիքում հայտնել է ուկրաինական կողմի հետ գերիների հերթական փոխանակման մասին: «Երեկ երեկոյան կայացել է ռուս և ուկրաինացի գերիների հերթական փոխանակումը»:

Նրա խոսքով՝ ՌԴ վերադարձածների թվում են «Ռոսատոմի» 4 աշխատակից ու ռուս զինծառայողներ:

ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի տեղեկացմամբ՝ այսօր առավոտյան նրանք վայրէջք են կատարել ռուսական հողում, և շուտով հարազատներն ու մտերիմները կտեսնեն նրանց:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական