Միջազգային

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել որոշ ռուսների դեմ

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել որոշ ռուսների դեմ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ անձնական սահմանափակումներ մտցնելով ՌԴ քաղաքացիներ Մարիա Վորոնցովայի, Կատերինա Տիխոնովայի և Եկատերինա Վինոկուրովայի նկատմամբ։ Այս մասին նշված է ՄԲ կառավարության կայքում թարմացված պատժամիջոցների ցանկում։ Պատժամիջոցները ենթադրում են երկիր մուտքի արգելք և, հայտնաբերման դեպքում, ակտիվների սառեցում։ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր հաղորդագրությունում հիշյալ անձանց անվանել է նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Լավրովի դուստրեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական