Միջազգային

Հնարավոր է, հանուն Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի, Կիևում չքննարկի Ղրիմի հարցը

Հնարավոր է, հանուն Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի, Կիևում չքննարկի Ղրիմի հարցը

Ուկրաինական կողմը կարող է գնալ օկուպացված Ղրիմի հարցը փակագծերից դուրս դնելուն՝ հանուն Ռուսաստանի հետ իրական խաղաղության պայմանագրի ստորագրման։ Սակայն տարածքային ամբողջականության հարցերը կորոշի բացառապես նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ որոշ հարցեր կարելի է դնել առանձին բանակցային դիրքերում։ «Մեզ համար կարևոր է՝ պատերազմն ավարտել անվտանգության իրական բանաձևով, որը թույլ կտա՝ ապագայում նման պատերազմներ չունենալ Ուկրաինայի տարածքում։ Մենք ուզում ենք հստակ իմանալ, թե առաջին օրվանից քանի երկիր կլինի մեզ հետ, և ոչ թե սպասենք 72 ժամ, մինչև մենք դադարենք գոյություն ունենալ»,- ընդգծել է Պոդոլյակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական