Միջազգային

«Ուկրաինայում հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի». Մակրոն

«Ուկրաինայում հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը՝ RTL ռադիոկայանի եթերում, ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում։ Նա կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի բնակչությանը. «Մենք չպետք է առաջիկա շաբաթներին Ռուսաստանից դիվանագիտական ​​զիջումներ սպասենք։ Դա տեղի չի ունենա մինչև մայիսի կեսերը»,- ասել է Մակրոնը՝ ներկաներին հիշեցնելով, որ Ռուսաստանը մայիսի 9-ը նշում է որպես Հաղթանակի օր։

Ֆրանսիայի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր օր «վաղվա օրն ավելի է բարդացնում»: «Եվրոպայում խաղաղություն չի լինի, եթե չմտածես վաղվա օրվա մասին»,- նկատել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական