Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է հրադադարից հետո Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում երաշխավոր դառնալու՝ Ֆրանսիայի պատրաստակամության մասին։ Երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրված Մակրոնն այս մասին ասել է «Le Parisien» թերթին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակել հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ անկախ դրանց արդյունքներից, քանի որ դա Փարիզին թույլ է տալիս՝ «պահպանել բանակցողի կարգավիճակը»։ «Սա իմ պարտականությունն է, և եթե նույնիսկ հավատամ, որ մինչև մայիսի կեսերը արդյունք չի լինի, ամեն դեպքում դա օգտակար կլինի՝ ապագայում խաղաղության նախապատրաստվելու համար», - ասել է Մակրոնը։