Միջազգային

Եվրահանձնաժողովը նախատեսում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն տալ ամռանը

Եվրահանձնաժողովը նախատեսում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն տալ ամռանը

Եվրահանձնաժողովը նախատեսում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն տալ արդեն ամռանը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Սովորաբար տարիներ են անցնում, մինչև Եվրախորհուրդն անդամակցության հայտ է ընդունում, սակայն Ուկրաինան դա արել է մեկ-երկու շաբաթ անց, և ես խնդրում եմ հնարավորինս շուտ առաջ շարժվել»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` իրենց նպատակն է Ուկրաինայի հայտը ներկայացնել Եվրոպական խորհրդին այս ամռանը:

Եվրահանձնաժողովի նախագահը պաշտոնապես Վլադիմիր Զելենսկիին է հանձնել հարցաթերթիկ, որը պետք է լրացվի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական