Միջազգային

ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին

ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին

Ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում, որտեղից տարհանում են Դոնբասի բնակիչներին, հրթիռային հարձակումներ են իրականացվել։ «Տեղում աշխատող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Հրթիռային հարձակման ժամանակ հազարավոր մարդիկ են եղել կայարանում, քանի որ Դոնբասի բնակիչները տարհանվում են Ուկրաինայի ավելի ապահով շրջաններ»,- ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական