Եվրամիությունը պատրաստ է ևս 500 մլն եվրո տրամադրել Ուկրաինային՝ ռազմական նշանակության ապրանքներ գնելու համար։ Այս մասին հայտենլ է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Շնորհակալություն Ժոզեպ Բորելին ևս 500 մլն եվրո տրամադրելու առաջարկի համար։ Արագ հաստատելուց հետո ԵՄ-ն ընդհանուր առմամբ 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական տեխնիկայի տեսքով», - գրել է նա իր թվիթերյան էջում։